Հունաստանն ԱՄՆ-ի հետ համաձայնագիր է կնքել պաշտպանական համագործակցության մասին
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտաքիսը հայտարարել է հինգ տարով Հունաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համատեղ պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ, հաղորդում է Associated Press-ը:
«Մենք քննարկում ենք մինչեւ հինգ տարով պաշտպանական համագործակցության մասին համաձայնագրի երկարաձգումը, որպեսզի այն ամենամյա հիմքով չհայտարարվի: Դա թույլ կտա երկու կողմերին իրականացնել համապատասխան պլանավորում»,-ասել է Միցոտաքիսը:
«Ես համարում եմ, որ այսօր Հունաստանը Արեւելյան Միջերկրական ծովում շատ հուսալի բանակցորդ է: Եւ ես համարում եմ, որ հնգամյա ժամկետով պաշտպանական համաձայնագրի երկարաձգումը համատեղ հաստատում է, որ այդպիսի համաձայնագրերը կարող են նպաստել երկու կողմերի բարօրությանը»,-հավելել է Հունաստանի վարչապետը:
Միցոտաքիսը հայտարարել է, որ այդ քայլը ոչ մի դեպքում չի խանգարի պաշտպանության ոլորտում մյուս երկրների հետ համագործակցությանը: