Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 18 554 դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը մեկ օրում աճել է 18 554-ով՝ հասնելով 7 140 070-ի, հաղորդում է ТАСС-ը:
Կորոնավիրուսից հետո մեկ օրում ապաքինված ռուսաստանցիների թիվն աճել է 14 497-ով: Ապաքինվել է արդեն 6 389 657 մարդ:
Ռուսաստանում ներկայում շարունակում է բուժվել 557 664 քաղաքացի: