Պուտինը պատմել է՝ ինչու է թողել բռնցքամարտն ու ըմբշամարտով զբաղվել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է մանուկ հասակում բռնցքամարտի մարզումների մասին և հիշել, թե որ պահին է որոշել թողնել դրանք և սկսել զբաղվել ըմբշամարտով, գրում է ՏԱՍՍ-ը:
«Երրորդ, թե չորրորդ մարզման ժամանակ քիթս կոտրեցին», - ասել է նախագահը Կրեմլում օլիմպիական մարզիկների հետ զրույցում:
Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ ինքը դաստիարակվել է հասարակ ընտանիքում, «և ապրում էր բակում»:
«Ես ոչ մի տեղ, ոչ մի բժշկի մոտ չեմ գնացել: Բայց անհնար էր նույնիսկ մատով դիպչել քթիս: Կոտրված էր: Ինչպես հետագայում պարզվեց, այն կոտրված էր: Քիթս գերաճել էր, և ես որոշեցի, որ պետք է ըմբշամարտով զբաղվեմ», - ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը ձյուդոյի և սամբոյի սպորտի վարպետ է: