Միլանի հարձակվողը բաց կթողնի Լացիոյի հետ խաղը
«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին հայտարարել է, որ հարձակվող Օլիվյե Ժիրուն բաց կթողնի Ա Սերիայի «Լացիոյի» դեմ հանդիպումը:
«Ես հույս ունեի, որ բոլոր խաղացողները հասանելի կլինեն այս հանդիպմանը, բայց Ժիրուն չի լինի թիմի կազմում: Նրա մոտ այժմ ամեն ինչ կարգին է, բայց արդեն երկու շաբաթ է, ինչ մեզ հետ չէ»,-ասել է Պիոլին:
Ժիրուի մոտ քովիդը հաստատվել էր սեպտեմբերի 2-ին և այդ օրվանից նա ինքնամեկուսացած էր։
Հիշեցնենք, որ Ժիրուն վիճակագրական երկու նվաճում էր գրանցել Ա Սերիայի 2-րդ տուրի՝ «Կալյարիի» հետ տնային խաղում (4-1)։ Նա 2013 թվականից ի վեր «Միլանի» առաջին ֆուտբոլիստն է, որը կարողացել է նվազագույնը երկու գոլ խփել «Միլանի» կազնում Ա Սերիայի իր առաջին տնային խաղում։
Աղբյուր ArmSport.am