Իրանը հայտարարել է, որ կվերականգնի ՄԱԳԱՏԷ-ի մուտքը միջուկային օբյեկտներում գտնվող դիտարկման խցիկներ
Թեհրանը կվերականգնի ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հասանելիությունն Իրանի միջուկային օբյեկտներում գտնվող տեսախցիկներին: Այս մասին կիրակի ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ բանակցություններից հետո հայտնել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին։
«Համաձայնեցվել է, որ ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական խումբը կժամանի Իրան, որպեսզի անհրաժեշտ աշխատանքներ իրականացնի տեսախցիկների հետ», – նշել է նա:
«Մենք պայմանավորվել ենք, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մոտ ժամանակներս կայցելի Թեհրան և բանակցություններ կվարի իշխանությունների հետ», – հավելել է Էսլամին: