Չինաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր օջախ է բռնկվել
Չինաստանի Ֆուցզյան նահանգում հայտնաբերել են նոր տիպի կորոնավիրուսով վարակման 6 և ասիմպտոմային 18 դեպք, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Նոր օջախ է հայտնաբերվել Պուտյան քաղաքի Սյանյու գավառում։ Առաջին դեպքը հայտնաբերելուց հետո իշխանությունները տեղի բնակիչներից վերցրել են 81 938 նմուշ։
Նախնական տվյալներով ՝ կորոնավիրուսի տարբերակը նույնականացվել է որպես «դելտա» բարձր կոնտագիոզ շտամ:
Ներկայում, ԱՀԿ-ի տվյալներով, աշխարհում հաշվվում է ավելի քան 223 միլիոն հիվանդ, իսկ Ջոնս Հոփկինսի համալսարանի հաշվարկներով՝ կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 224 միլիոնի: