Որն է առանց սննդակարգի նիհարելու լավագույն միջոցը
Սննդաբան Զուխրա Պավլովան հայտարարել է, որ քայլելն առանց դիետայի նիհարելու ամենաարդյունավետ միջոցն է: Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում:
Բժիշկը շեշտել է հարմարավետ կոշիկի և ջրի հավասարակշռության կարևորությունը՝ քայլելու արդյունավետությունը առավելագույնի հասցնելու համար: Նա նշել է, որ քայլելիս սրտի վրա ավելորդ լարվածություն չի առաջանում, ինչպես, օրինակ, պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելու ժամանակ: Ընդհակառակը, դա շատ օգտակար է հիվանդությունից հետո վերականգնվելու համար:
«Քայլելիս կարելի է օգտագործել մարմնի բոլոր մկանների մինչև 90%-ը: Օրինակ ես անպայման ձեռքերի վարժություններ եմ անում, լարում եմ ոտքերի մկանների տարբեր խմբեր, դիտավորյալ ավելացնում կամ նվազում քայլի երկարությունը», – ասել է Պավլովան:
Վարիկոզով տառապողներին մասնագետը խորհուրդ է տալիս սեղմող գուլպաներ, որոնք օգնում են նվազեցնել այտուցվածությունը:
Սննդաբանը քայլելու օպտիմալ արագություն է համարում 4-5 կմ/ժ, սակայն բոլորովին ոչ սպորտային մարդկանց համար թույլատրելի է սկսել երկու կամ 3 կմ/ժ արագությունից: Միջին հաշվով, նա խորհուրդ է տալիս քայլել օրական առնվազն 10 կիլոմետր: