Չինացիները ռետրո ոճի ամենագնաց են ստեղծել
Չենդու ավտոսալոնի ցուցադրությանն ընդառաջ հնի ու նորաձևի ֆանտաստիկ միաձուլում է ներկայացնում Great Wall ընկերությունը՝ անցյալ դարի մարդատար մեքենայի մոդելով ստեղծված WEY Retro SUV քրոսսովեր:
WEY Retro ամենագնացի նախատիպը, որը պատրաստված է անցյալ դարի 40-50-ականների մեքենաների ոճով, մեզ հիշեցնում է, թե ինչպիսին էին այն ժամանակվա մեքենաները և լավ համատեղում է անցյալի ոճը ժամանակակից միտումների հետ:
Եթե WEY Retro ամենագնացի արտաքին տեսքը դասական մեքենաների պատկերների հավաքածու է, ապա ինտերիերը նույնիսկ ռետրո ոճի նշույլ չունի: Միևնույն ժամանակ, այն հստակ պատճենում է Mercedes-Benz-ի դիզայնը, դրանում համոզվելու համար պարզապես նայեք կլոր օդափոխության համակարգին կամ մուտքի դռների երեսպատմանը:
Ռետրո քրոսովերը ոչ թե մակետ է, այլ իրական, շարժական մոդել, որն աշխատում է հիբրիդային բենզինային շարժիչով: Թե որքան է շարժիչի հզորությունը՝ չի նշվում: Նոր մեքենայի սերիական արտադրության ժամկետը ևս չի հայտարարվում, բայց եթե սկսի արտադրվել, ապա վաճառքի կհանվի բացառապես Չինաստանում: