Ո՞վքեր են այդ օրը բարձրանալու բեմ և ո՞վքեր են գալու հրապարակ՝ վայելելու այդ ելույթները․ Արմինկա
Երգչուհի Արմինկան ինստագրամյան իր էջում գրել է.
«Թերթելով ինստագրամը, կարդալով ձեր նամակներն ու մեկնաբանությունները, հասկացա, որ Սեպտեմբերի 21-ին Երևանում սպասվում է մեծ տոնական համերգ:
Անկախության օրն է, անշուշտ, կարևոր օր մեր երկրի համար:
Բայց այս տարի՞, Սեպտեմբերի 27-ից մի քանի օր առա՞ջ, տոնական համերգ Հանրապետության Հրապարակու՞մ:
Երկու հարցի պատասխան է ինձ շատ հետաքրքրում. ո՞վքեր են այդ օրը բարձրանալու բեմ՝ իրենց ելույթով, և ո՞վքեր են գալու հրապարակ՝ վայելելու այդ ելույթները…»: