Սննդաբանները նշել են քաշը կորցնելու ընթացքում հոգնածության և քնկոտության դեմ պայքարի ուղիները
Ամերիկացի սննդաբանները նշել են քաշը կորցնելու ընթացքում էներգիան խնայելու և հոգնածության դեմ պայքարի ուղիները: Այդ մասին գրում է WTOP-FM-ը:
Մասնագետ Մելիսա Մաջումդարի խոսքով՝ հոգնածությունը կարող է նշան լինել, որ չափաբաժինները չափազանց կրճատված են:
«Եթե զգում եք էներգիայի պակաս, ստուգեք՝ արդյոք բավարար էներգիա եք ստանում», – խորհուրդ է տալիս նա: «Սկսեք՝ ավելացնելով 30-60 գրամ սպիտակուցներ, կես բաժակ ամբողջական հատիկներ կամ մեկ ճաշի գդալ առողջ ճարպեր, այնուհետև նորից վերլուծեք»:
Քաշը կորցնելիս մեկ այլ տարածքված խնդիր է չափազանց հազվադեպ ուտելը:
«Որոշ մարդիկ, սովորական սովի զգացման փոխարեն, քնկոտ, դանդաղաշարժ են դառնում»,- ասում է Մաջումդարը:
Սննդակարգում ածխաջրերի պակասը, մասնագետների կարծիքով, մեծացնում է հոգնածությունը և սպառնում ջրազրկմամբ: Բայց նույնիսկ ածխաջրերի ավելցուկով մարդիկ կարող են քնկոտ լինել:
«Եթե ինչ -որ մեկը չափից շատ ածխաջրեր է ուտում մեկ անգամ սնվելիս՝ նույնիսկ առողջ ածխաջրեր, ինչպիսիք են շագանակագույն բրինձը, քաղցր կարտոֆիլը, ամբողջական հացահատիկի մակարոնը, դա որոշ դեպքերում կարող է բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը, իսկ բարձր շաքարը մեզ հոգնած և քնկոտ է դարձնում»,-նշել է սննդաբան Էլիզաբեթ Դե Ռոբերտիսը։