Խոշոր հրդեհ է բռնկվել Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում
Խոշոր հրդեհ է բռնկվել Նյու Յորքի Սուրբ Ջոնի հիվանդանոցում ՝ Քուինս շրջանում: Հրդեհի տեսագրությունը հրապարակվել է Ոստիկանության հաճախականությունների Telegram ալիքում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 11-ին:
Տեղի բնակիչների հրապարակած կադրերը ցույց են տալիս, թե ինչպես է բոցավառվում հիվանդանոցի տանիքը, իսկ ծխի թանձր ու սև ամպերը բարձրանում են երկինք:
Հիվանդանոցի ամբողջ անձնակազմը և հիվանդները տարհանվել են: Այս պահին հրշեջ-փրկարարները մարում են կրակը:
Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 8-ին էլ Հյուսիսային Մակեդոնիայի առողջապահության նախարար Վենկո Ֆիլիպչեն հայտարարեց, որ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 10 մարդ է զոհվել: Հրդեհի պատճառ կարող էր լինել պայթյունը: Միջադեպը տեղի էր ունեցել COVID-19-ով հիվանդների հիվանդանոցում: