Ինչպես բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը
Ձմռանը օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար կարելի է օգտագործել կիտրոնայուղ. կիտրոնը 1-2 րոպե պահել եռջրի մեջ, ապա կեղեւի հետ միասին աղ12ալ մսաղացով, ավելացնել 100 գ սերուցքային կարագ, 1-2 ճաշի գդալ մեղր ու պահել սառնարանում ու քիչ-քիչ օգտագործել:
Ըստ մասնագետների՝ սննդում կծու պղպեղի չափավոր օգտագործումը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Հայտնի է նաեւ դրա` թոքերը կուտակված լորձից մաքրելու օժտվածությունը:
Վարդագույն ռադիոլա կամ ոսկե արմատ բույսին հատուկ տեղ է տալիս տիբեթյան բժշկությունը: Ռադիոլան օժտված է խթանող ազդեցությամբ` կարող է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունն անբարենպաստ եղանակի ներգործության, սթրեսների, հիվանդությունների ժամանակ: Այս բույսի պատրաստուկները կարգավորում են նյարդային համակարգի գործունեությունը նեւրոզների, գերհոգնածության դեպքում: Իհարկե, պետք է հիշել, որ գերդոզավորումը կարող է հանգեցնել հակառակ արդյունքի` քնկոտության, աշխատունակության նվազման: Հիպերտոնիկ հիվանդներին խորհուրդ չի տրվում:
Հյուծվածությունը վերականգնելու համար 50 գ ալոէի թարմ հյութը, 300 գ մանրացրած ընկույզը, 200 գ մեղրը եւ մեկ կիտրոնի հյութը խառնել, ընդունել օրական 3 անգամ` մեկական թեյի գդալ` ուտելուց առաջ: Սննդարար այս խառնուրդը հատկապես օգտակար է երեխաների համար: Իսկ մեծահասակներին հատկապես ընդհանուր թուլության ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել «կղմուխի գինի»:
Այն պատրաստելու համար 10 գ թարմ արմատը եփել 10 րոպե «Կագոր» տեսակի գինու մեջ, ապա ըմպել 50-ական գրամ` օրական 1 անգամ: