Հարբած լեհ դատախազը մերկ շրջել է փողոցներով
Շրջանային դատախազը առանց հագուստի զբոսնել է Լեհաստանի Սվիդնիցա քաղաքում։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Լուսանկարներից մեկում տղամարդը մթերային խանութ է գնում չորս շիշ գարեջրով։ Այլ պատկերներում երևում է, թե ինչպես է ամբողջովին մերկ դատախազը շրջում փողոցներով և գնում այգի։
Բնակիչները իրավախախտի մասին հայտնել են քաղաքի ոստիկանություն, որից հետո տղամարդուն ձերբակալել են անպարկեշտ վարքի համար: Պաշտոնյային հեռացրել են պարտականությունների կատարումից։
Հիմա նրա համար պատիժ են ընտրում։ Դատախազին կարող են նկատողություն անել, նվազեցնել նրա աշխատավարձը կամ հեռացնել զբաղեցրած պաշտոնից։