Սեպտեմբերի 21-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում քաղաքացիների ընդունելություն չի իրականացվի
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ կապված ՀՀ Անկախության օրվա հետ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում ս/թ․ սեպտեմբերի 21-ին քաղաքացիների ընդունելություն չի իրականացվի։
Մնացյալ օրերին հյուպատոսական բաժինը կշարունակի քաղաքացիների ընդունելությունը սահմանված կարգով /երկ․-ուրբ․, 09։00-ից 12։00-ը/։