Mercedes-Benz-ը ցուցադրել է «պրոֆեսիոալ» G-Class-ի նոր սերնդի մոդելը
Գերմանական մեքենաշինական հսկան Մյունխենի ավտոսրահում ներկայացրել է «պրոֆեսիոնալ» շարքի Gelandewagen-ի նոր սերնդի մոդելը, որը ստանդարտ տարբերակից առանձնանում է արտաճանապարհային աքսեսուարների լայն փաթեթով:
Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, հավելյալ վճարի դիմաց առաջարկվում է մեքենայի թափքը ներկել պղնձա-նարնջագույն երանգով՝ Magno-ի շարքից: G-Class Professional-ը համալրված է դիմացի և հետևի սև թափարգելներով, անվակամարներով, հայելիների համակարգով, ռադիատորի վանդակաճաղերի վրա գտնվող ֆիրմային «աստղով»:
Նշվում է, որ Mercedes-Benz-ի Professional Line շարքում փոփոխությամբ չեն ենթրկվել մեքենայի տեխնիկական բնութագրիչները: Մեքենան ներկայանում է լիաքարշակ համակարգով: