Դորտմունդի Բորուսիան հաղթեց Բայերին
Բունդեսլիգայի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր Լևերկուզենի «Բայերին» ու գոլառատ խաղում հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 3-4 հաշվով։
9-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Վիրցը, դորտմունդցիներն այդ գնդակին կարողացան պատասխանել միայն 37-րդ րոպեին․ աչքի ընկավ Հոլանդը։ «Բայերը», սակայն ընդմիջման գնաց հաղթողի կարգավիճակում․ առաջին կեսին ավելացված առաջին րոպեին Վիրցի փոխանցումից հետո այս անգամ գոլի հեղինակ դարձավ Շիկը։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին, Հոլանդի փոխանցումից հետո հաշվի հավասարությունը վերականգնեց Բրանդտը, 6 րոպե անց Դիաբին հաղթանակի սլաքը կրկին ուղղեց լևերկուզենցիների կողմը։ 71-րդ րոպեին «Բորուսիայի» կազմում հաշիվն այս անգամ հավասարեցրեց Գերեյրոն, 6 րոպե անց մրցավարը 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին․ գնդակին մոտեցավ Հոլանդն ու այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ՝ հաղթանակ ապահովելով իր թիմի համար։
Դորտմունդցիներն 9 միավորով երկրորդն են մրցաշարային աղյուսակում, իսկ «Բայերը»՝ 7 միավորով հինգերորդ տեղում է։
Տուրի մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․
«Ֆրայբուրգ»-«Քյոլն»՝ 1-1
«Գրուտե Ֆուրց»-«Վոլֆսբուրգ»՝ 0-2
«Հոֆենհայմ»-«Մայնց»՝ 0-2
«Ունիոն»-«Աուգսբուրգ»՝ 0-0
«Լայպցիգ»-«Բավարիա» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին։ Հաղորդում է Armsport.am-ը։