«Բենիֆեր». Ջեյ Լոն և Բեն Աֆլեքը 20 տարի անց առաջին անգամ միասին հայտնվել են Վենետիկի կինոփառատոնի կարմիր գործին (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասաններ Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվելուց հետո առաջին անգամ միասին անցել են կարմիր գորգով:
Ինչպես ներկայացնում է BBC News-ը, հայտնի զույգը, որին երկրպագուները տվել են «Բենիֆեր» անվանումը, ներկա է գտնվել Վենետիկի 78-րդ ամենամյա միջազգային կինոփառաոտնի շրջանակում ցուցադրվող «Վերջին մենամարտը» ֆիլմի պրեմիերային:
Վերջին անգամ նրանք միասին կարմիր գորգի վրա էին հայտնվել 20 տարի առաջ՝ 2003 թվականին: Զույգը սիրով լուսանկարվել է տեսախցիկների առաջ: