ԻՊ-ի գրոհայիններն Աֆղանստանում տեղակայված են Կենտրոնական Ասիայի երկրների հետ սահմանային շրջաններում. Մեդվեդև
Ըստ հատուկ ծառայությունների տվյալների՝ ԻՊ-ի տասնյակ հազարավոր գրոհայիններ կան Աֆղանստանում, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի երկրների հետ սահմանամերձ նահանգներում: ՏԱՍՍ գոևծակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հոդվածում:
«Հատուկ ծառայությունների գնահատումներով՝ ներկա պահին տարածաշրջանում ԻՊ-ի տասնյակ հազարավոր գրոհայիններ կան, որոնց զգալի մասը կենտրոնացած է Կենտրոնական Ասիայի երկրների հետ սահմանային շրջաններում: «Իսլամական պետության» ղեկավարությունն ուղիղ կերպով հայտարարել է իր ազդեցությունը ողջ տարածաշրջանում տարածելու մասին»,- ասվում է հոդվածում, որը հրապարակվել է Նյու Յորքում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունների 20-րդ տարելիցի առթիվ:
Մեդվեդևի կարծիքով՝ ԱՄՆ-ն Աֆղանստանում իր մոտ 20-ամյա արշավի ընթացքում «չի կարողացել ինչ-որ կերպ դիմագրավել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին, որոնք զանգվածաբար Սիրիայից Աֆղանստան են տեղափոխվել»:
«Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռացումը միայն սրում է ահաբեկչական կազմակերպությունների ակտիվությունը, որը նախկինի պես մեծ սպառնալիք է Ասիայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի համար»,- կարծում է Մեդվեդևը:
Վերջինս հավելել է, որ ԱՄՆ-ի արշավն հարավասիական երկրում անփառունակ ավարտ է ունեցել, իսկ Վաշինգտոնի ներդրած գումարները՝ անիմաստ ծախս: