Ջոկովիչը դուրս եկավ US Open-ի եզրափակիչ, որտեղ կմրցի Դանիլ Մեդվեդևի հետ
Նյու-Յորքում կայացել է US Open – 2021-ի կիսաեզրափակչի հանդիպումները, որտեղ աշխարհի առաջին ռտակետ, 34ամյա սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մրցել է Գերմանիայի ներկայացուցիչ, 24-ամյա Ալեքսանդր Զվերևի հետ։
Հանդիպումն ավարտվել է Ջոկովիչի` 5 սեթում տարած դժվարին հաղթանակով` 4:6, 6:2, 6:4, 4:6, 6:2 հաշվով։ Հանդիպումը 3 ժամ 35 րոպե է տևել։
Կիսաեզրափակչի մյուս խաղում միմյանց հետ մրցել են Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Մեդվեդևն ու Կանադայի ներկայացուցիչ Ֆելիքս Օժե-Ալյասիմը։ Հանդիպումն ավարտվել է Մեդվեդևի` 6:4, 7:5, 6:2 հաշվով հաղթանակով։ Խաղը 2 ժամ 3 րոպե է տևել։
Այսպիսով, ԱՄՆ-ի Բաց առաջնության եզրափակչում միմյանց հետ կմրցեն Ջոկովիչն ու Մեդվեդևը։ Մրցաշարի գործող չեմպիոնը ավստրիացի Դոմինիկ Տիմն է, իսկ մրցաշարի մրցանակային ֆոնդը 57,5 մլն դոլար է կազմում։