Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Բաքվում
Սեպտեմբերի 12-ից Բաքվում առաջին անգամ համատեղ միջազգային զորավարժություններ կկայանան Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ:
Ինչպես փոխանցում է ադրբեջանական աղբյուրը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, զորավարժությունները կանցկացվեն «Երեք եղբայր-2021» խորագրի ներքո:
Տեղեկության համաձայն՝ համատեղ զորավարժությունների հիմնական նպատակը բարեկամ և գործընկեր երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների՝ մարտական գործողությունների ժամանակ փոխգործակցության կատարելագործումն է, գիտելիքների և փորձի փոխանակումը, ինչպես նաև գործողությունների նախապատրաստումը խաղաղ և պատերազմի ժամանակ: