Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների 20-րդ տարելիցի առիթով Բայդենն ուղերձ է հղել ազգին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունների 20-րդ տարելիցի առիթով ուղերձ է հղել ազգին։ Նա տեղի ունեցած ահաբեկչություններն անվանել է Ամերիկան միավորող մեծագույն ուժ։
«Ինձ համար սեպտեմբերի 11-ը գլխավոր դասն է։ Դրա էությունը կայանում է նրանում, որ ամենախոցելի պահերին, Ամերիկայի ոգու համար մարտում միասնությունը մեր մեծագույն ուժն է։ Միասնություն չի նշանակում, որ մենք պետք է հավատանք միևնույն բանին։ Մենք պետք է հիմնարար հարգանք և հավատ ունենանք միմյանց և այս ազգի նկատմամբ»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Նա նշել է, որ մարդկային էության մութ ուժերը՝ վախն ու ցասումը, դժգոհությունն ու բռնությունը չեն կարողացել խաթարել Ամերիկայի միասնությունը։
Այսօր նախագահն ու առաջին տիկինը ծրագրում են այցելել ահաբեկչություններից տուժած 3 վայրեր՝ Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոն, Պենտագոն, և Փենսիլվանիա նահանգի Շանքսվիլ շրջանի մոտ գտնվող դաշտ, որտեղ կործանվել է United Airlines-ի 93-րդ չվերթի ինքնաթիռը։
Նյու Յորքում հիշատակի արարողությունն ավանդաբար սկսվում է առավոտյան 8։46-ին, երբ ահաբեկիչների կողմից առևանգած առաջին ինքնաթիռը մխրճվեց Առևտրի համաշխարհային կենտրոնի հյուսիսային աշտարակի մեջ։ Արարողության ժամանակ կընթեցվեն բոլոր զոհերի անունները։
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը խոշորագույնն է ժամանակակից պատմության մեջ։ Դրան զոհ է գնացել 2977 մարդ, ևս ավելի քան 4000-ը՝ վնասվածքներ ստացել։