Մերժված տղամարդը սիրած կնոջ հեռախոսահամարը տեղադրել է պոռնո կայքերում
Մումբայում կինը մերժել է իր հարեւանին, ինչից հետո վերջինս սկսել է նրա հասցեով պարբերաբար սեքս խաղալիքներ ուղարկել եւ կնոջ հեռախոսահամարը տեղադրել է պոռնո կայքերում, գրում է India Today-ը:
Ըստ հետաքննության տվյալների՝ 26-ամյա Կունալ Անգոլկարը, իբր, մի քանի ամսով սեքս խաղալիքներ է ուղարկել 21-ամյա ուսանողի տուն: Աղջիկը դիմել էր ոստիկանություն:
Իրավապահ մարմիններին մի քանի ամիս է պահանջվել՝ տղամարդուն հայտնաբերելու եւ նրա ինքնությունը պարզելու համար: Ենթադրաբար տղամարդը փոխում էր իր IP հասցեն ամեն անգամ, երբ նոր սեքս խաղալիք էր ուղարկում: Մինչեւ արդյունքի հասնելը ոստիկանությունը սկանավորել էր տարածքում ծառայությունների ավելի քան 500 մատակարարի: