Լավրովը հայտարարել է, որ «Թալիբան»-ի հետ անհրաժեշտ է պահպանել երկխոսություն
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով` գրեթե բոլոր երկրների ղեկավարները ստիպված կլինեն խոսել «Թալիբան» շարժման հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նախարարը հայտարարել է ժամանակակից լրագրությանը վերաբերվող համաժողովի ժամանակ:
««Թալիբան»-ի հետ բոլոր երկրները անխուսափելիորեն պետք է խոսեն», – հայտարարել է Լավրովը:
Նախարարի խոսքով՝ թալիբների՝ Աֆղանստանում իշխանությունը բռնազավթելու մտադրություն չունենալու մասին հայտարարությունները Ռուսաստանն ընդունում է ի գիտություն և ամեն կերպ խրախուսում է: