Ջեյ Լոն և Բեն Աֆլեքը Վենետիկի կինոփառատոնում մասնակցել են վերջինիս ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)
Հայտնի երգչուհի, դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսը և դերասան Բեն Աֆլեքը, որոնք 17 տարի առաջ բաժանվելուց հետո կրկին վերամիավորվել են, միասին Վենետիկ են մեկնել, որտեղ ընթանում է միջազգային կինոփառատոնը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, պապարացիների արած լուսանկարներում զույգն անկաշկանդ է իր երջանկությունը ցույց տալու հարցում:
52-ամյա երգչուհին, որի դեմքից ժպիտն անպակաս է, կրում է էլեգանտ հագուստ, իսկ 49-ամյա Աֆլեքը՝ կոստյում:
Զույգը Վենետիկի կինոփառատոնում մասնակցել է Աֆլեքի «Վերջին մենամարտը» ֆիլմի պրեմիերային: