Գուտերեշը կոչ է արել «ապագայի գագաթնաժողով» անցկացնել՝ խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել բարձր մակարդակի «ապագայի գագաթնաժողով» կազմակերպել ՝ խաղաղության և գլոբալ անվտանգության վերաբերյալ նոր օրակարգ մշակելու համար: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին
Աշխարհը չի կարող իրեն թույլ տալ անտեսել համաճարակի և կլիմայի արագ փոփոխության սպառնալիքը,- ասել է նա: Գլխավոր քարտուղարը կոչ է արել «սկսել բոլոր ուղղություններով համարձակ փոխակերպող քաղաքականությունների նոր դարաշրջան»: Գուտերեշը հորդորել է «գլուխները հանել ավազից» և պատրաստ լինել առողջության, ֆինանսների և կլիմայի ապագա ճգնաժամերը դիմակայելուն:
Նրա խոսքով ՝ գագաթնաժողովը պետք է ներառի նոր օրակարգ «խաղաղության համար գլոբալ անվտանգության ավելի համապարփակ ու ամբողջական համատեքստում»: