Շվեդիայի իշխանությունները ծնողներին թույլ չեն տվել որդուն անվանել Վլադիմիր Պուտին
Շվեդիայում իշխանություններն արգելել են նորաթուխ ծնողներին իրենց որդուն անվանակոչել Վլադիմիր Պուտին, հաղորդում է The Local-ը:
Ըստ երկրում գործող օրենքի՝ ծնողները ստիպված են իրենց նորածին երեխաների անունները ներկայացնել հարկային գործակալությանը՝ Skatteverket-ին:
Ծնողները հայտարարել են, որ ցանկանում են իրենց երեխային անվանակոչել Վլադիմիր Պուտին, սակայն պետությունը թույլ չի տվել դա անել:
Ըստ շվեդական կանոնների՝ անունները պետք է լինեն ոչ վիրավորական, չպետք է սպառնալիք ներկայացնեն իրենց կրողների համար և չպետք է նմանվեն ազգանունների: