Թուրքիան աշխարհում ամենաշատ ռազմական ծախսեր կատարող երկրների շարքում է
Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտը հրապարակել է 2020 թ․ աշխարհում ամենաշատ ռազմական ծախսեր կատարած 25 երկրների անունները՝ ըստ հրապարակված ռազմական ծախսերի բաց տվյալների՝ տեղեկացնում է Ermenihaber-ը։
Ցուցակը գլխավորել է ԱՄՆ-ը՝ 778 միլիարդ դոլարով, նրան հաջորդել են Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը և Միացյալ Թագավորությունը։ 17,7 միլիարդ դոլարով Թուրքիան զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։ 25-րդ տեղում Ինդոնեզիան է՝ 9,4 միլիարդ դոլար ռազմական ծախսով։
Ըստ ինստիտուտի տվյալների՝ ամբողջ աշխարհում բանակների վրա 2020 թ․ ծախսվել է 1 տրիլիոն 981 միլիարդ դոլար։
1998-ից ռազմական ծախսերն ավելացել են, 2019 թ. համեմատ 2020 թ․ գրանցվել է 2,6 տոկոս աճ։
Աշխարհում բանակների վրա կատարված ընդհանուր ծախսը կազմել է համաշխարհային ՀՆԱ-ի 2,4 տոկոսը։