Ծանրամարտի 2021 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Ուզբեկստանում
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ 2021 թ-ի աշխարհի առաջնությունը կկայանա Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում՝ դեկտեմբերի 7-ից 17-ը:
Մրցաշարի ավարտից հետո, դեկտեմբերի 20-ին, տեղի կունենա մարզաձևի միջազգային ֆեդերացիայի համագումարը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Միջոցառման գլխավոր նպատակն է, շարունակվող համավարակի պայմաններում, կազմակերպել և անցկացնել մասնակիցների համար անվտանգ մրցաշար: