Հայ շախմատիստների անհատական ցուցանիշները համաշխարհային առցանց օլիմպիադայում
Ինչպես արդեն տեղեկացրել էինք արագ շախմատի համաշխարհային առցանց օլիմպիադայում Հայաստանի հավաքականը թիմային 10 միավորով զբաղեցրել է Ա ենթախմբում 5-րդ տեղը և դուրս է մնացել հետագա պայքարից:
Մեր շախմատիստներն անցկացրած 9 մրցախաղերից 4-ում հաղթեցին, 2-ն ավարտեցին ոչ-ոքի, 3-ում՝ պարտվեցին:
Ընդհանուր առմամբ մեր հավաքականը 54 հնարավորից վաստակել է 28 միավոր:
Հավաքականի կազմում լավագույնը Հայկ Մարտիրոսյանն էր, որը 5 պարտիաներում վաստակեց 4,5 միավոր:
Թիմին 3,5-ական միավոր պարգևեցին Մարիամ Մկրտչյանը (5 հնարավորից) և Ռոբերտ Հովհաննիսյանը (6-ից):
Արամ Հակոբյանը 4 հնարավորից վստակեց 3 միավոր, Լիլիթ Մկրտչյանը 4-ից 1 միավոր, Հովհաննես Գաբուզյանը՝ 5-ից 2,5 միավոր, Աննա Սարգսյանը՝ 4-ից 2,5 միավոր, Սուսաննա Գաբոյանը՝ 6-ից 3, Սիրանուշ Ղուկասյանը՝ 4-ից 1, Գաբրիել Սարգսյանը՝ 2-ից 0,5 միավոր, Մամիկոն Ղարիբյանը՝ 5-ից 3 միավոր:
Իսկ Եվրոպայի նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանը վատագույն ցուցանիշն ունեցավ, 4 պարտիաներում կրելով նույքան պարտություն: