Ջախջախիչ պարտությունից հետո Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից
Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը հեռացվել է պաշտոնից: Այս մասին հայտնում է երկրի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Թե ով կլինի թիմի նոր գլխավոր մարզիչը, դեռ հայտնի չէ:
2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում թուրքերը G խմբում զբաղեցնում են երրորդ տեղը՝ երկու միավորով հետ մնալով Նորվեգիայից և Նիդերլանդներից: Վերջին խաղում թուրքերը հենց Նիդերլանդների հավաքականից ջախջախիչ պարտություն կրեցին: