Սի Ծինփինը Մերկելին առաջարկել է փոխել ԵՄ-ի քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է հասնել նրան, որ ԵՄ-ն Պեկինի հետ ճիշտ քաղաքականություն վարի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Չինաստանի պետական հեռուստատեսությունը:
«Հուսով եմ, որ գերմանական կողմը կաջակցի, որպեսզի ԵՄ-ն հստակ ճիշտ քաղաքականություն վարի Չինաստանի հետ», - հայտարարել է Սի Ծինփինը:
Չինաստանի նախագահը հստակեցրել է` եվրոպական կողմը պետք է օբյեկտիվորեն հաշվի առնի ՉԺՀ-ի և Եվրամիության միջև եղած տարբերությունները և ռացիոնալ կերպով վերացնի հակասությունները Պեկինի հետ:
Չինաստանի ղեկավարի խոսքով՝ դրա համար Պեկինը և Բեռլինը պետք է ամրապնդեն փոխադարձ վստահությունը և փոխգործակցեն իրավահավասար հիմունքներով: