Դանիան Եվրոպայում առաջինը չեղարկեց կորոնավիրուսային սահմանափակումները
Դանիան դարձավ առաջին եվրոպական երկիրը, որը լիովին վերացրեց հակաքովիդային միջոցառուները: Այս մասին հայտնում է Politico-ն:
Ամբողջ երկրում ռեստորաններ, մարզադահլիճներ և գիշերային ակումբներ մուտք գործելու համար այլևս անձնագիր չի պահանջվի, COVID-19-ով վարակված անձի հետ շփվելուց հետո երեխաներին այլևս անմիջապես տուն չեն ուղարկի: Կարանտինը կգործի միայն կորոնավիրուսով հիվանդների համար: Առողջ քաղաքացիները կկարողանան վերադառնալ գրասենյակներ, իսկ երեխաները՝ դպրոցներ:
Դանիայի առողջապահության նախարարը երկրում պատվաստումների մակարդակը շատ բարձր է գնահատել: Երկրում պատվաստվել է բնակչության շուրջ 75%-ը: Նախարարը միաժամանակ չի բացառել, որ կարող են նորից վերադառնալ սահմանափակումներին, եթե երկրում համաճարակաբանական իրավիճակը հանկարծակի վատանա: