ԱՄՆ պետական ծառայողների և բժիշկների համար պատվաստումը պարտադիր է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի հայտարարել է, որ այսուհետև պետական ծառայողները, ինչպես նաև պետությունից ֆինանսավորվող բժշկական հաստատությունների աշխատակիցները, պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ:
Բացի դրանից՝ նախագահ Բայդենը, մեծ տուգանքների սպառնալիքի ներքո, պարտավորեցրել է հարյուրից ավելի աշխատակից ունեցող ընկերություններին անցկացնել պարտադիր պատվաստումներ կամ կորոնավիրուսի շաբաթական թեստավորում:
Մինչև օրս Միացյալ Նահանգներում պետական ծառայողները կարող էին ընտրել պատվաստումների և շաբաթական թեստավորումների միջև, սակայն այժմ չպատվաստվելու դեպքում նրանց սպառնում է աշխատանքից ազատում:
Ըստ Բայդենի, իր հրամանագիրը կտարածվի մոտ 100 միլիոն մարդու վրա:
«Ամերիկացիներին համոզելու փորձերը, որ պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, ավարտվել է: Այժմ իշխանություն գործադրելու ժամանակն է»,- գրում է BBC-ն:
Առայժմ Միացյալ Նահանգների բնակչության միայն 54%-ն է լիովին պատվաստված: