Մոսկվայում է Բելառուսի նախագահը
Մոսկվայում է Բելառուսի նախագահը:
Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հանդիպման օրակարգում Միութենական պետության ներսում ինտեգրացիոն գործընթացների խթանմանն ուղղված աշխատանքների արդյունքներն են, ինչպես նաև ռուս-բելառուսական հարաբերությունների զարգացման այլ հարցեր:
Բացի այդ, Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովի կապակցությամբ նախատեսվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ, ներառյալ՝ Աֆղանստանում առկա իրավիճակը: Պուտին-Լուկաշենկո վերջին հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին: