Քիմ Քարդաշյանի նշանադրության մատանին աճուրդում վաճառվել է 620 հազար ԱՄՆ դոլարով
Նյու Յորքում կայացած Christie's աճուրդում ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նշանադրության մատանին վաճառվել է 620 հազար դոլարով:
Մատանին Քարդաշյանին նվիրել էր նրա նախկին ամուսինը՝ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսը, ով մատանին ձեռք էր բերել 2 մլն ԱՄՆ դոլարով:
Համֆրիսը ևս հայտարարել էր, որ ցանկանում է ազատվել այն ամենից, ինչն իրեն հիշեցնում է անհաջող ամուսնության մասին:
Երբ Քիմը Համֆրիսին վերադարձրել էր նշանադրության մատանին՝ համոզված էր եղել, որ նա վաղ թե ուշ այն աճուրդի կհանօ:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը և Քրիս Համֆրիսը ամուսնացել էին 2011 թ -ի օգոստոսի 20-ին, սակայն նրանց ամուսնությունը տևել էր ընդամենը 72 օր: