Դիլիջանում թեժ ընտրություններ են սպասվում. լուրջ ռեսուրս ունեցող թեկնածուներ են առաջադրվում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Հոկտեմբերի 17-ին Դիլիջան քաղաքում ևս տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` պայքարը թեժ է լինելու, քանի որ պատրաստվում են առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու բավական լուրջ ռեսուրսներ ունեցող դեմքեր:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը լինելու է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն, իսկ «Հայաստան» դաշինքը մտադիր է առաջադրել Տավուշի մարզի նախկին դատախազ Արմեն Մանթաշյանի թեկնածությունը: Ի դեպ, նա առավել հայտնի է ոչ թե իր դատախազական գործունեությամբ, որքան գործարար համբավով:
Ըստ էության, ընդդիմադիր դիլիջանցիները պատրաստվում են կոնսոլիդացվել հենց նրա շուրջ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։