Առուշ Առուշանյանի շրջապատը հայտնվել է խոշորացույցի տակ․ առաջիկայում իշխանությունը նոր որս է սկսելու. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գորիսի կալանավորված քաղաքապետ Առուշ Առուշանյանի առաջադրումը Գորիսի համայնքապետի ընտրություններում ցայտնոտի մեջ է գցել իշխանություններին: Նիկոլ Փաշինյանի հրահանգով իրավապահները գործի են անցել, փորձելու են չեզոքացնել Առուշանյանի աջակիցներին: Առաջին ծիծեռնակներն արդեն նկատելի են, նախօրեին մոտ մեկ տասնյակից ավելի գորիսեցիների խուլիգանության մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ համայնքապետարանի աշխատակիցներ, Առուշանյանի մերձավորներ:
Չգիտես ինչու, հիշել են ապրիլի 21-ին Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցը և սյունյաց «ողջույնների» ու ձվերով Փաշինյանի մեքենային հարվածելու համար մեղադրանք են առաջադրել։ Զրահապատ մեքենային ձվով հարվածելու հետևանքով, ըստ մեղադրանքի, 24 մլն դրամի վնաս են պատճառել։ Թե ինչպես են հաշվել վնասի չափը, ոչ ոք չգիտի։ Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ, Առուշանյանի ընկերական և բարեկամական շրջապատը խոշորացույցի տակ է, առաջիկայում նոր որս են սկսելու»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։