ԱՄՆ-ում 2001 թվականին իրականացված ահաբեկչությունները մշտապես փոխել են կյանքը երկրում
ԱՄՆ-ի քաղաքացիների մոտավորապես երկու երրորդը կարծում է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչությունները մշտապես փոխել են կյանքը երկրում: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որոնք անցկացվել են Fox News հեռուստաալիքի կողմից։
Հարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների 64 տոկոսն արտահայտվել էի պաշտպանություն այդ թեզիսի, հարցման մասնակիցների 24 տոկոսը կարծում է, որ 20-ամյա վաղեմություն ունեցող ողբերգական իրադարձությունները միայն ժամանակավորապես են ազդել իրենց կենցաղաձեւի վրա:
Վերջապես հարցվածների 9 տոկոսը նշանակալի որեւիցե փոփոխություն չի նկատել իր կյանքում:
Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, ամերիկացիների կարծիքները բաժանվել են այն հարցում, թե արժե արդյոք սեպտեմբերի 11-ը հայտարարել համազգային ոչ աշխատանքային օր. հարցման մասնակիցների 47 տոկոս պատասխանել է՝ «այո», 46 տոկոսը՝ «ոչ»:
Հարցումն անցկացվել է հեռախոսով՝ օգոստոսի 7-10-ը. դրան մասնակցել է 1002 քաղաքացի: Հետազոտության արդյունքների անճշտությունը շուրջ 3 տոկոս է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: