Moderna-ն COVID-19-ի և գրիպի դեմ մեկ բաղադրիչով պատվաստանյութ է մշակում
Ամերիկյան դեղագործական Moderna ընկերությունը հայտնել է, որ մշակում է պատվաստանյութ, որը կպաշտպանի միաժամանակ COVID-19-ից և սեզոնային գրիպից։
Ընկերությունն այսօր հայտնել է շնչառական պատվաստանյութային նոր ծրագրի առաջին փուլի մասին․ ըստ այդմ, մշակվում է պատվաստանյութ, որն իրենից ներկայացնում է բուստերային մեկ դեղաչափ։
Ավելի վաղ քովիդի տարածման դեմ պայքարի հարցերով Սպիտակ տան համակարգող Ջեֆ Զինթսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է հավելյալ 2․7 մլրդ դոլար հատկացնել ընկերություններին, որոնք զբաղվում են հակակորոնավիրուսային պատվաստանյութերի արտադրությամբ։ Նրա խոսքով՝ այդ կերպ ԱՄՆ-ը ողջ աշխարհի համար կդառնա պատվաստանյութերի պահոց։