Պուտինը չի բացառել ապագայում ՌԴ-ի և Բելառուսի միութենական խորհրդարանի ստեղծում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ ապագայում կարող է ստեղծվել Ռուսաստանի և Բելառուսի միութենական խորհրդարան, սակայն առայժմ դա չի քննարկվել:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նախագահն այս մասին ասել է բելառուս գործընկերոջ հետ մի քանի ժամ տևած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում:
Հանդիպման սկզբում Ռուսաստանի առաջնորդը ասել էր, որ խնդրել է իր գործընկերոջը գալ Մոսկվա՝ ամփոփելու համար՝ վերջին շրջանում ինչ է արվել Միութենական պետության զարգացման ծրագրերի ուղղությամբ և որոշ հարցերի վերջակետ դնելու համար: