Ֆեյսբուքը Ray-Ban Stories «խելացի» ակնոց կթողարկի
Ամերիկյան ֆեյսբուք տեխնոլոգիական ընկերությունը ստեղծել է «խելացի» ակնոց՝ համալրված երկու տեսախցիկով՝ նախատեսված լուսանկարներ և տեսանյութեր անելու համար, բարձրախոսով, ձայնային օգնականով:
Ինչպես գրում է The Guardian-ը, նորույթը ստացել է Stories անվանումը և արժե 299 դոլար: Մոդելը ստեղծվել է հանրահայտ Ray-Ban Wayfarers մոդելի հիման վրա:
«Մեր առաքելությունն է օգնել կառուցել գործիքներ, որոնք կօգնեն մարդկանց իրենց կապի մեջ զգալ ցանկացած պահի, ցանկացած վայրում: Մենք հավատում ենք, որ սա կլինի առաջին «խելացի» ակնոցը, որը մարդիկ իսկապես կցանկանան կրել», - ասել է Facebook-ի ներկայացուցիչ Մոնիշա Պերքաշը: