«Իդա» փոթորիկի զոհերի թիվը հասել է 82-ի
Առնվազն 82 մարդ է զոհվել Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքում «Իդա» փոթորիկի հետևանքով: Ամենից շատ տուժել են Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգները, որտեղ գրանցվել են տասնյակ զոհեր: Զոհերի մեծ մասը բնակվել է շենքերի նկուղներում, որոնք ջրով են լցվել:
Օգոստոսի 29-ին Լուիզիանային հարվածելուց հետո փոթորիկը զգալիորեն թուլացավ, սակայն իր հետ բերեց հորդառատ անձրևներ և ամպրոպներ: Անձրևները ժամանակավոր խափանումների հանգեցրին երեք քաղաքային օդանավակայանների աշխատանքում, չեղարկվեց թենիսի մի քանի հանդիպում US Open-ի շրջանակներում: