Կրեմլում մեկնարկել են Պուտին-Լուկաշենկո բանակցությունները
Կրեմլում սկսվել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև բանակցությունները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հանդիպման սկզբում Ռուսաստանի առաջնորդը ասել է, որ խնդրել է իր գործընկերոջը գալ Մոսկվա՝ ամփոփելու համար՝ վերջին շրջանում ինչ է արվել Միութենական պետության զարգացման ծրագրերի ուղղությամբ և որոշ հարցերի վերջակետ դնելու համար:
Բանակցություններից հետո Պուտինը և Լուկաշենկոն մամուլի ասուլիս կտան:
Օգոստոսին Լուկաշենկոն նշել էր, որ Մոսկվայի և Մինսկի միջև մնացել է ինտեգրման միայն մեկ ճանապարհային քարտեզի համաձայնեցում. այն վերաբերում է բնական գազին: Նա միաժամանակ նշել էր, որ Բելառուսը ցածր գներ չի խնդրում, այլ կցանկանար, որ «գները հավասար լինեն»: