Թուրք հայտնի քրեական հեղինակությունը տեղեկացրել է Հայաստան գալու մտադրության մասին
Թուրք հայտնի քրեական հեղինակություն Սեդաթ Պեկերը հայտարարել է Հայաստան այցելելու մտադրության մասին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Իմ ընկերները, որոնք ասում են, որ Սեդաթ Պեկերն արել է այն, ինչ ընդդիմությունը չէր կարող անել 20 տարվա ընթացքում, իմ ծառայությունը դեռ չի ավարտվել: Ես մեկնում եմ Սիրիա՝ նպաստելու արտաքին քաղաքականությանը: Այնտեղից կգնամ Կիպրոս, Հունաստան և Հայաստան»,-գրել է նա:
Թուրքական հանցավոր աշխարհում Պեկերը համարվում է խոշոր դեմք. 49-ամյա տղամարդը դատապարտվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու համար:
Համացանցում նրա ճանաչումը բարձրացել է հատկապես վերջին ամիսներին, երբ տղամարդը YouTube-ում լուրջ մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքական գործիչների հասցեին: