Մոսկվայի կենտրոնում մահացած են գտել ՌԴ ՆԳՆ-ում ծառայած գնդապետին
Մոսկվայի կենտրոնի իր բնակարանում մահացած են գտել ՌԴ ՆԳՆ նախկին աշխատակից, պաշտոնաթող գնդապետ Անդրեյ Դրոզդովին:
Ինչպես հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», 61-ամյա գնդապետին չորեքշաբթի մահացած է հայտնաբերել նախկին կինը: Նշվում է, որ վնասվածքների բնույթը թույլ է տալիս ենթադրել, որ տղամարդն ինքնասպան է եղել:
Հայտնի է, որ ՆԳՆ-ում ծառայության ժամանակ Դրոզդովը հասել է տնտեսական հանցագործությունների հարցով վարչության պետի պաշտոնին, որից հետո թոշակի է անցել 2001 թվականին:
Մահվան հանգամանքները պարզվում են: