Իրանը կդառնա ՇՀԿ-ի անդամ. «Կոմերսանտ»
Իրանը կմիանա Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ), ՇՀԿ-ում ընդգրկվելու ընթացակարգի մեկնարկի մասին կհայտարարեն Տաջիկստանում կայանալիք գագաթնաժողովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:
ՇՀԿ-ի գագաթնաժողովը կկայանա Դուշանբերում, սեպտեմբերի 16-17-ին: Ներկայում կազմակերպության անդամներն են՝ Ռուսաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը ևՈւզբեկստանը:
«Շուտով միավորման մասնակից կլինի ինը երկիր: Դուշանբեի առաջիկա գագաթնաժողովում պետությունների ղեկավարները… պետք Է հայտարարեն Իրանին իրենց շարքերն ընդունելու ընթացակարգ սկսելու մասին»,-հաղորդվում Է հոդվածում: Նշվում Է, որ ՇՀԿ-ին միանալու գործընթացը կարող Է տեւել ևս մի որոշ ժամանակ:
Իրանում Ռուսաստանի դեսպան Լեւան Ճաղարյանն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտարարել Էր, որ Մոսկվան պաշտպանում Է ՇՀԿ-ին լիիրավ կերպով անդամակցելու Թեհրանի հայտը, քանի որ Ռուսաստանը եւ Իրանը «մոտ են, իսկ մի շարք միջազգային ու տարածաշրջանային հարցերի շուրջ դիրքորոշումները համընկնում են»:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը մշտապես գործող միջկառավարական միջազգային կազմակերպություն Է, որը հիմնվել Է Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից:
ՇՀԿ-ի ստեղծման վերաբերյալ հռչակագիրը վեց պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել Է Շանհայում, 2001 թվականի հունիսի 15-ին: 2017 թվականի հունիսի իննին ՇՀԿ-ի անդամ պետությունները որոշում են ստորագրել Հնդկաստանին ու Պակիստանին կազմակերպության մեջ ընդունելու վերաբերյալ: Ներկայում ՇՀԿ-ի դիտորդ երկրներ են հանդիսանում Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրներ՝ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: