Champions Showdown․ 3-րդ տուրից հետո Արոնյանը 5-րդ տեղում է
Սենթ Լուիսում մեկնարկել է արագ շախմատի Champions Showdown մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը:
Արդեն կայացել են մրցաշարի առաջին 3 տուրերը: Արոնյանը 3 տուրից հետո 1,5 միավորով ընթանում է 5-րդ տեղում (մեկական պարտություն, ոչ-ոքի և հաղթանակ):
Մրցաշարի առաջատարը 2,5 միավորով Ֆաբիանո Կարուանան է։
Նշենք, որ մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ։