Քեյնը՝ Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու
Սեպտեմբերի 8-ին Վարշավայում կայացավ Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումը Լեհաստանի և Անգլիայի հավաքականների միջև: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
Այս խաղում Անգլիայի հավաքականի դարպասը գրավեց հարձակվող Հարի Քեյնը: «Տոտենհեմի» հարձակվողը գոլ խփեց որակավորման 15-րդ անընդմեջ խաղում:
Այս գոլը դարձավ նաև Քեյնի համար 41-րդը Անգլիայի հավաքականի կազմում: Այս ցուցանիշով նա առաջ անցավ Մայքլ Օուենից (40) և ընդգրկվեց «Երեք առյուծների» պատմության լավագույն ռմբարկուների հնգյակում:
Ավելի հաճախ միայն Ջիմի Գրիվզը (44), Գարի Լինեկերը (48), Բոբի Չարլթոնը (49) և Ուեյն Ռունին (53) են գոլի հեղինակ դարձել Անգլիայի հավաքականում: