Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածուն իշխանությունների առջև պայման է դրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» օրաթերթը գրում է.
«Իշխանությունը երկարատեւ փնտրտուքից հետո վերջապես գտել է թեկնածուին, որը Գյումրիում առաջիկայում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը:
Որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու, որոնց իշխանությունը ցանկանում էր «վերբովկա» անել, տարբեր մարդկանց անուններ էին շրջանառվում՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանից մինչեւ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյան: ՔՊ-ականների ընտրությունը, սակայն, Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանի վրա է կանգ առել: Ինչո՞ւ հենց Հարությունյանը. հարցի պատասխանը «Ժողովուրդը» օրաթերթը փորձեց հենց մարզպետից ստանալ: Նա, նախ, խնդրեց փոքր-ինչ ուշ զանգահարել, ապա մինչեւ երեկո անպատասխան թողեց մեր զանգերը:
Մեր տեղեկություններով՝ Հարությունյանի թեկնածությունն առաջադրելը պայմանավորված է սոսկ նրանով, որ իշխանությունը հավանական մյուս բոլոր թեկնածուների հետ ընդհանուր հայտարարի չի եկել: Գործող մարզպետն էլ պնդել է՝ կհամաձայնի առաջադրվել միայն այն պայմանով, որ եթե հանկարծ ընտրություններում ՔՊ-ն չհաղթի, ինքը պահպանի մարզպետի իր պորտֆելը: Միայն Գյումրիում չէ, որ այս աշնանը լինելու են ՏԻՄ ընտրություններ: Կառավարության որոշմամբ՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում նոյեմբերի 14-ին տեղի են ունենալու հերթական ընտրությունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում