Օրենքը չի պարտադրում բոլոր մեղադրյալներին կալանավորել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրենքը չի պարտադրում բոլոր մեղադրյալներին կալանավորել, սակայն խափանման միջոցներից՝ ստորագրություն չբացակայելու մասին, գրավ, կոլեկտիվի երաշխավորություն եւ այլն, մեր քննիչ-դատախազներն ընտրում են բացառապես կալանքը։ Մանավանդ եթե խոսքն իրենց սիրելի իշխանությունների ընդդիմախոսների մասին է։
Հարգված բժշկին, գիտությունների դոկտորին, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելն առնվազն անմարդկային է եւ անօրինական։ Նրա նկատմամբ հարուցված քրեական գործի ողջ ընթացքն ապօրինությունների շղթա է, որին մասնակից են տասնյակ մարդիկ, եւ նրանք մի օր պատասխան են տալու։ Այժմ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է՝ սրտի խնդիրներ, շաքարային ծանր դիաբետ։
Որքան պետք է մարդն ու համակարգն անբարոյական լինեն, որ նման հաշվեհարդար ծավալեն եւ խոշտանգեն մարդուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում